Yes Spasum Em Qez Hayrik Ես Սպասում Եմ Քեզ Հայրիկ
- Rouben Hakhverdyan
Key: auto auto ·
Orig: auto ·
Capo:
·
Time: 4/4 ·
check_box_outline_blankSimplify
chord-pro
www.khmerchords.com/chords/111721
There was a formatting error in your song. Please check for missing brackets or invalid structure.
Verse 1
C G Dm Am
Այս տարվա քո նվերները մութն ու ցուրտն են, ի՛մ փոքրիկ,
C G Dm Am
Այս տարի պայթող ռումբերը քեզ դարձել են խաղալիք:
F A Dm
Եվ այս խաղը պատերազմն է, որ խաղում են մեծ մարդիկ,
Am D E Am
Իսկ խաղի վերջում քո ճիչն է՝ «Ես սպասում եմ քեզ, հայրի՜կ»:
Chorus
G C G C
Ա՜խ, այս ի՞նչ Ձմեռ պապի է, որ քո տանն է հայտնվել,
A Dm G C
Այս թշվառ ծեր մուրացկանը, տե՛ս՝ ինչեր է քեզ բերել:
G C G C
Ա՜խ, այս ի՞նչ Ձմեռ պապի է, որ քո տանն է հայտնվել,
A7 Dm E F
Այս թշվառ թափառականը նվերներ է քեզ բերել:
Verse 2
C G Dm Am
Իսկ նրա բերած նվերը մահվան գուժ ու արցունքներ,
C G Dm Am
Հողի տակ մեռած մարդիկ են եվ, մեղա՜ քեզ... մանուկնե՜ր:
F A Dm
Հողի տակ մեր եղբայրներն են ու քույրերը մեր քնել,
Am D E Am
Իսկ հողի վրա մեր կյանքը անեծքի է վերածվել:
Chorus
G C G C
Ա՜խ, այս ի՞նչ երկար ձմեռ է, տեսնես՝ ե՞րբ կվերջանա,
A Dm G C
Երբ նորից բացվի գարունը, քո հայրիկը տուն կգա՞:
G C G C
Ա՜խ, այս ի՞նչ երկար ձմեռ է, տեսնես՝ ե՞րբ կվերջանա,
A Dm E F
Երբ նորից բացվի գարունը, քո հայրիկը տուն կգա:
Verse 3
C G Dm Am
Քո հայրիկը, իմ փոքրի՛կս, անպայման մի օր կգա,
C G Dm Am
Քո հայրիկը, անուշի՛կս, կգրկի քեզ, կխաղա:
F A Dm
Իսկ եթե հանկարծ, փոքրի՛կս, քո հայրիկը ուշանա,
Am D E Am
Դու հիշի՛ր նրան, պստի՛կս, նա քեզնից չի հեռանա:
Chorus
G C G C
Եվ դաժան այս ձմեռները դու շատ շուտ կմոռանաս,
A Dm G C
Երբ նորից բացվի գարունը, դու շատ շուտ կմեծանաս:
G C G C
Դու փակիր քո աչուկները, բայց նրան մի՛ մոռանա,
A Dm E F
Ու հայրիկդ, իմ փոքրի՛կս,անպայման քեզ մոտ կգա:
Verse 4
C G Dm Am
Քո հայրիկը, տե՛ս, եկել է,ուսերին կանաչ սարեր,
C G Dm Am
Քո հայրիկը, տե՛ս, եկել է,աչքերում արեգակներ:
F A Dm
Այդ նրա ուժեղ ձեռքերն են բարձրացնում քեզ դեպի վեր,
Am D E Am
Քո հայրիկը հենց գարունն է, որ եկել է քեզ նվեր:











